Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Սեպտեմբեր

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի 
ուշադիր է լինելու

ԵՐԵՎԱՆ,16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով ամենօրյա ռեժիմով խմբեր են շրջում խաղող մթերող կազմակերպություններում. էկոնոմիկայի նախարարությունը առաջիկայում ավելի ուշադիր է լինելու այս հարցում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի դիտարկմանը:

Պատգամավորը նկատեց, որ խաղողագործներն անընդհատ բողոքի ակցիաներ են կազմակերպում, քանի որ խաղողի գինը, որը նախատեսվել էր, որ 135 դրամից չպետք է իջնի, գործարանատերերը իջեցրել են 100 դրամ: Բաքոյանը խնդրեց հետևողական լինել այս հարցում:

«Մինչև այսօր ամենօրյա ռեժիմով բոլոր մթերող կազմակերպություններում ունենք միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորված կազմից մշտական խմբեր, որոնք շրջում են, գտնվում այդ կազմակերպությունների տարածքում՝ հատկապես գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով, որպեսզի կշեռքները գործեն նորմալ, գրանցումները կատարվեն ժամանակին, կազմակերպություններն աշխատեն բոլոր ժամերին և հերթեր չգոյացնեն: Եվ ունեցել ենք տպավորություն, որ առաջացած խնդիրները ժամանակին օպերատիվ լուծում են ստացել»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք 100 դրամի վերաբերյալ լուրեր են տարածել, թյուրիմացություն է, չի կարող այդպիսի բան լինել: Այնուամենայնիվ, նախարարությունն ավելի հետևողական է լինելու, ուշադիր, որ նման շահարկումներ չլինեն: «Մեզ հայտնի ամենացածր գինը եղել է 135 դրամը, եղել է ավելի հաճախ հանդիպող գին՝ 140-145 դրամ, որոշ դեպքերում մթերումները կատարվում են 150-155 դրամով»,-ասաց նախարարն ու հավաստիացրեց, որ  առաջիկա օրերին շատ ավելի ուշադիր են լինելու:

Աննա Գրիգորյան

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ