Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային կինոկենտրոնը 2020 թվականին իրականացնում է 45 նախագիծ

Ազգային կինոկենտրոնը 2020 թվականին իրականացնում է 45 նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2020 թվականին կյանքի է կոչում 45 կինոնախագիծ: Դրանցից 24-ը դեբյուտային են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ազգային կինոկենտրոնի «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» նոր կանոնակարգի կիրառման արդյունքում կինոարտադրողները հնարավորություն ստացան ֆինանսավորվելու կինոնախագծերի մեկնարկային փուլից մինչև տարածման փուլը: Համեմատության համար պետք է հիշեցնեմ, որ 2018 թվականին արտադրվել է 16 կինոնախագիծ, որից դեբյուտային էին 7-ը, 2019-ին արտադրվել է 46 կինոնախագիծ, որից դեբյուտային էր 19-ը, իսկ 2020 թվականին աջակցություն է ստացել  և ընթացքի մեջ է 45 կինոնախագիծ, որից դեբյուտային է 24-ը»,-շեշտեց նախարարը:

Անդրադառնալով իր ղեկավարման ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացված մշակութային նախաձեռնություններին՝ Հարությունյանն ասաց, որ ոլորտում տեղի են ունեցել  բազմաթիվ միջոցառումներ, իրականացվել են  ծրագրեր, որոնց թվարկումը թույլ կտա հստակ ասել, որ անցած երկու տարում լուրջ հաջողություններ են գրանցվել:

Նախարարի խոսքով՝ այդ նախագծերն են «ԴասԱ» կրթամշակութային ծրագիրը, «Դասական պլյուս դասարան» թատերական, կրթական ծրագիրը, աբոնեմենտային ծրագիրը, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը: «Այս տարի մեկնարկում է նաև «Քո գիտությունը դպրոցում» ծրագիրը: Վերոնշյալ ծրագրերը գրավել են մեր միջազգային գործընկերների ուշադրությունը»,- եզրափակեց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am