Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների օրական աճի ռեկորդ են արձանագրել

Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների օրական աճի ռեկորդ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում անցած օրը նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների ռեկորդային թիվ Է հայտնաբերվել համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես սեպտեմբերի 16-ին հայտնել Է առողջապահության ազգային նախարարությունը, արձանագրվել Է վարկաման 1 677 նոր դեպք, ինչը 639-ով ավելի Է նախորդ օրվա ցուցանիշից, երբ հանրապետությունում հայտնաբերվել Էր 1 038 վարակված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չեխիայում համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմել Է 38 896, ներառյալ առողջացածները: Վերջին կես տարում վիրուսի հարուցած բարդություններից մահացել Է 476 մարդ: Մեկ օր առաջ առողջապահության նախարարությունը տեղեկացրել Էր համավարակի 465 զոհերի մասին: Բուժվել Է հանրապետության 22 613 բնակիչ: Այս պահին երկրում կա կորոնավիրուսով 15 807 հիվանդ: Դա ռեկորդային ցուցանիշ Է, որն առաջին անգամ Է արձանագրվում համավարակի ընթացքում: Հոսպիտալացվել Է 333 մարդ՝ հիվանդության վառ արտահայտված ախտանիշներով: Նրանցից 78-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր: Առավել բարդ համաճարակային իրավիճակ Է դիտվում Պրահայում:

Չեխիայի մայրաքաղաքում, առողջապահության նախարարության համաձայն՝ կորոնավիրուսային վարակը տարածվում Է արագացված տեմպերով, իսկ վիրուսով վարկման սպառնալիքն ամենաբարձրն Է հանրապետությունում: Մարտի 1-ից ի վեր, երբ առողջապահության նախարարությունը տեղեկացրել Է ազգային տարածքում կորոնավիրուսի հայտնվելու մասին, Չեխիայում կատարվել Է 1 086 466 թեստ վարակվածներին հայտնաբերելու համար: Վերջին օրը թեստավորում Է անցել հանրապետության շուրջ 16 հազար բնակիչ: Փորձագետները կանխատեսում են Չեխիայում կորոնավիրուսի տարածման տեմպերի սաստկացում: Եվրամիության երկրները մուտքի սահմանափակումներ են մտցնում Չեխիայից ժամանողների համար: Վերջին ժամանակներս այդպիսի միջոցներ են ձեռնարկել Նիդեռլանդները, Բելգիան, Դանիան, Սլովակիան եւ Կիպրոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am