Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կնյազ Հասանովի համոզմամբ՝ հայ և քուրդ ժողովուրդները պետք է կանխեն Թուրքիայի հեռահար պլանները

Կնյազ Հասանովի համոզմամբ՝ հայ և քուրդ ժողովուրդները պետք է կանխեն Թուրքիայի 
հեռահար պլանները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը շեշտում է՝ հայ և քուրդ ժողովուրդներն ունեն ընդհանուր թշնամի՝ թուրքական իշխանությունը և պետք է համագործակցեն՝ կանխելու Թուրքիայի հեռահար պլանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հասանովը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

Նա հիշեցրեց, որ հուլիսին Ադրբեջանի սադրանքների առաջին օրերից  թուրքական իշխանությունը տարածեց Ադրբեջանին սատարող հայտարարություն: «Թուրքական իշխանությունները  նույն ձևով բացահայտ կերպով ամեն օր հայտարարում են, որ պետք է  ոչնչացնել Քրդական բանվորական կուսակցությանը, քուրդ ժողովրդին՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում: Ամեն օր Թուրքիան մեծ թափով ցեղասպանություն է կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ»,-ասաց Հասանովը:

Նա նշեց, որ Սիրիայի քրդական աղբյուրները դեռևս 3-4 ամիս առաջ հայտարարել են, որ Սիրիայում թուրքական իշխանություններն իրենց հովանու ներքո գտնվող իսլամիստ ահաբեկիչներին տեղափոխում են Ադրբեջան: «Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների այս հայտարարություններն ու գործողությունները և մեր զորակցությունը հայտնում հայ ժողովրդին, միշտ կանգնելու ենք նրա կողքին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ և քուրդ ժողովուրդներն ունեն ընդհանուր թշնամի՝ թուրքական իշխանությունը, ուրեմն մեր ժողովուրդները պետք է համագործակցեն միմյանց հետ, խոսեն կուսակցությունների մակարդակով, դեմն առնեն թուրքական իշխանության անհեռատես և հեռահար պլանների՝ մեր ժողովուրդների նկատմամբ»,-եզրափակեց Հասանովը:

Աննա Գրիգորյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am