Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բրիտանացի փորձագետը գնահատել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների արդյունքները

Բրիտանացի փորձագետը գնահատել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը ցուցադրում Է անվտանգության եւ հակամարմինների մշակման ընդունելի մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Լանքասթերի համալսարանի մոլեկուլյար վիրուսաբանության մասնագետ դոկտոր Մուհամադ Մունիրը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը:

«Եթե դատենք ըստ տվյալների, որը հրապարակվել Է The Lancet հանդեսում, «Սպուտնիկ V»-ն ցուցադրում Է անվտանգության ընդունելի մակարդակ եւ խորը իմունոգենություն: Թեեւ հետազոտության մասնակիցների թիվը համեմատաբար փոքր Է, կան գծեր, որոնք «Սպուտնիկ V»-ն դարձնում են բազմախոստում թեկնածու»,-նշել Է բրիտանացի փորձագետը: «Որպես վեկտորներ երկու տարբեր ադենովիրուսների օգտագործման գաղափարն առավելություն Է բազմաթիվ այլ հիմնական պատվաստանյութերի համեմատությամբ, որոնք այժմ մշակվում են: Ընդհանուր առմամբ իմունային համակարգը վեկտորային սպիտակուցներն ընդունում Է որպես հակագեն եւ տալիս Է իմունային պատասխան»,-պարզաբանել Է Մունիրը: Նա նշել Է, որ կրկնակի իմունացման դեպքում ռիսկ կա, որ արդեն առկա իմունիտետը կարող Է խախտել պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի արդյունավետությունը, սակայն ռուսական պատվաստանյութի դեպքում դրանից, հնարավոր Է, կարելի կլինի խուսափել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am