Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան ուրան է հարստացնում Յոնբենում

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան ուրան է հարստացնում Յոնբենում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկություններ կան ԿԺԴՀ-ի Յոնբենի օբյեկտում հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Նա նշել Է, որ ԿԺԴՀ-ի միջուկային գործունեությունը շարունակում Է լուրջ մտահոգություն առաջացնել, երկրի միջուկային ծրագիրը խախտում Է ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը:

Գրոսին ԿԺԴՀ-ին վերստին ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կոչ Է արել բոլոր հարցերը լուծելու համար, «հատկապես նրանք, որոնք առաջացել են երկրում գործակալության տեսուչների բացակայության ժամանակ»:

Հյուսիսային Կորեան, ամփոփելով 2018 թվականի սեպտեմբերին Փհենյանի միջկորեական երրորդ գագաթնաժողովի արդյունքները, խոստացել Էր փակել իր հրթիռային զինափորձարանը Տոնչհանիում եւ ամբողջովին ապամոնտաժել Յոնբենի միջուկային օբյեկտները:

ՄԱԳԱՏԷ-ն հետագայում հայտարարել Է, որ գործունեությունը Յոնբենի միջուկային կենտրոնում շարունակվում Է, բայց գործակալությունը չի կարող հաստատել դրա բնույթը եւ նպատակը՝ առանց միջուկային օբյեկտի նկատմամբ մուտքի թույլտվություն ունենալու:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են հարավկորեացի փորձագետները, Հյուսիսային Կորեան բանավոր հայտարարել Էր ԱՄՆ-ին, որ կփակի Տոնչհանիի եւ Յոնբենի զինափորձարանները, բայց պաշտոնական պայմանավորվածություններ չեն հետեւել, եւ ԿԺԴՀ-ն ամեն կերպ ցույց կտա, որ ԱՄՆ-ը թերագնահատել Է Հանոյի ձախողված բանակցություններում առաջարկված Յոնբենը փակելու նշանակությունը:

Իր հերթին ԿԺԴՀ-ի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը 2019 թվականի մարտին հայտարարել Է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը պայմանավորվածությունների չեն հասել Յոնբենի միջուկային համալիրը փակելու շուրջ, եւ այդ թեմայով բանավեճերը կշարունակվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am