Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ԱՀԿ-ն Եվրոպայում COVID-19-ի պատճառով մահացության աճ Է կանխատեսում հոկտեմբերին եւ նոյեմբերին

ԱՀԿ-ն Եվրոպայում COVID-19-ի պատճառով մահացության աճ Է կանխատեսում հոկտեմբերին եւ նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում Է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեին: «Իրավիճակը կբարդանա:

Հոկտեմբերին, նոյեմբերին մենք ավելի բարձր մահացություն կտեսնենք»,- հայտարարել Է Կլյուգեն: Գործակալության հաղորդարգության մեջ նշված Է, որ մահերի թվի ավելացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով ախտահարման դեպքերի քանակի աճի հետ: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով Է վարակվել 29 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 920 հազարը մահացել Է: Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝գրանցվել Է վարակման 1 062 811 դեպք, առողջացել Է 876 225 մարդ, մահացել Է 18 587-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am