Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ կին է ղեկավարելու

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ կին է 
ղեկավարելու

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մինչ այդ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը Արա Ֆիդանյանն էր, ով սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ՀՀ փոխոստիկանապետ:

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ է կին ղեկավարելու:

Նարինե Ստյոպիկի Հակոբյանը ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
1997-2001
թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ: 2001-2003 թթ. նա սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ, իսկ 2004 թվականի փետրվարի 25-ից 2012 թվականի փետրվարի 27-ը եղել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր: Այնուհետև մինչև 2013 թվականի մարտի 30-ը նա եղել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր: 2013 թ. Մարտի 30-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը Հակոբյանն աշխատել է որպես ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր:

Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am