Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

 Ռուսաստանը եւ Մալթան կվերանայեն հարկման վերաբերյալ կոնվենցիան

 Ռուսաստանը եւ Մալթան կվերանայեն հարկման վերաբերյալ կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կառավարությունը հավանություն Է տվել Մալթայի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագծին. շահութաբաժինների եւ տոկոսների հարկը կբարձրացվի մինչեւ 15 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Կառավարությունը հաստատել Է Մալթայի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագիծը: Շտկումները վերաբերում են աղբյուրների հարկի ավելացմանը շահութաբաժինների եւ տոկոսների նկատմամբ մինչեւ 15 տոկոս: Կարգադրությունն ստորագրել Է կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Միշուստինը նաեւ ֆինանսների նախարարությանը հանձնարարել Է բանակցություններ վարել մալթական կողմի հետ եւ ստորագրել հարկային համաձայնագիրը փոխող արձանագրություն: Ռուսաստանը եւ Կիպրոսը այդպիսի փաստաթուղթ ստորագրել Էին սեպտեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am