Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱԻՆ-ը ֆիզկուլտ ինստիտուտի նկուղում զինամթերքի հայտնաբերման մասին ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը ֆիզկուլտ ինստիտուտի նկուղում զինամթերքի հայտնաբերման 
մասին ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 10-ին, ժամը 13:21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները և «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի անվտանգության աշխատակիցները համատեղ ուժերով տարհանել են 14 քաղաքացու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am