Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Deutsche Bank-ը «գլոբալ անկարգության դարաշրջան» է կանխատեսել

Deutsche Bank-ը «գլոբալ անկարգության դարաշրջան» է կանխատեսել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալացման դարաշրջանին, որն սկսվել Է 1980 թվականից, փոխարինելու կգա «անկարգության դարաշրջանը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Deutsche Bank-ի հետազոտության մեջ, գրում Է RBK բանկը:

Զեկույցի հեղինակ Ջիմ Ռեյդի եւ նրա գործընկերների կանխատեսման համաձայն, նոր դարաշրջանի բնութագրական գիծը կդառնա Չինաստանի տնտեսության բարձրացումը ԱՄՆ-ի տնտեսության նկատմամբ, եւ այդ դիմակայությունը կհիշեցնի Միացյալ Նահանգների եւ ԽՍՀՄ-ի փոխհարաբերությունները սառը պատերազմի ժամանակներում:

Հետազոտողներն սպասում են գլոբալ պարտքի աճի շարունակության, կենտրոնական բանկերից «ուղղաթիռային փողերի» քաղաքականության եւ այն երիտասարդ սերունդների ազդեցության ուժեղացման, որոնք չափահաս կյանք են թեւակոխել 21-րդ դարում, այդ թվում՝ նրանց Էլեկտորալ քաշի տեսակետից:

Նաեւ «անկարգությունների դարը» բնութագրվելու Է արժեզրկման աճով, կլիմայի հարցերով մտահոգությամբ, սերունդների մրցակցության ուժեղացմամբ եւ նոր տեխնոլոգիաների հեղափոխությամբ: Ենթադրաբար, «անկարգությունը» որոշելու Է նոր դարաշրջանը, համենայն դեպս սկզբնական ժամանակներում, տասնամյակի ընթացքում կամ ավելի շատ:

Դրա հետ մեկտե0 հետազոտության հեղինակները կոչ են անում «անկարգության դարաշրջանը» որպես պատճառ չընկալել ներդրումներից հրաժարվելու համար, քանի որ այն «լայնածավալ ներդրումներ եւ իրացվելիություն կբերի»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am