Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

 Չինաստանը եւ Հնդկաստանը շարունակում են զորքերի կենտրոնացումը Լադաքում

 Չինաստանը եւ Հնդկաստանը շարունակում են զորքերի կենտրոնացումը Լադաքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ Հնդկաստանն արագորեն նոր զորքեր են տեղափոխում արեւելյան Լադաքի փաստական վերահսկողության գծի մոտ, ռազմական լարվածության աճը սահմանի այդ հատվածում շարունակվում Է: Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանը Լադաքում եւ դրան հարեւան սահմանամերձ տարածաշրջաններում կենտրոնացրել Է 50 հազար զինծառայող, տանկեր, հրետանի, 150 կործանիչ եւ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: Չինական զորքերի կենտրոնացմանը Հնդկաստանի զինված ուժերը պատասխանում են համանման կերպով»,- մեջբերում Է հրատարակությունը աղբյուրների հայտարարությունը:

Նրանց խոսքով՝ իրադրությունն առանձնապես լարված եւ անկայուն Է մնում Փանգոնգ Ցո լեռնային լճի շրջանում, որտեղ կենտրոնացած են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) 5-ից մինչեւ 7 հազար զինծառայողներ եւ մինչեւ 20 տանկ: Այն բանից հետո, երբ սեպտեմբերի լույս 6-ի գիշերը հնդիկ զինծառողները գրավել են լճի հյուսիսային ափի բարձունքները, որոնք մինչ այդ լիովին գտնվում Էին չինացիների վերահսկողության ներքո, Հնդկաստանի եւ Չինաստանի զորքերին այնտեղ բաժանում Է ընդամենը 200 մետր: Վերջին օրերին ՉԺԱԲ-ի զինծառայողները մի քանի անհաջող փորձեր են ձեռնարկել դուրս մղելու հնդկական զորքերը եւ վերադարձնելու լիակատար վերահսկողությունը Փանգոնգ Ցոյի հյուսիսային մասի նկատմամբ:

«Լադաքում ռազմական դիամակայությունը շարունակվում Է, եւ այդ պայաններում Հնդկաստանը պատրաստ Է անակնկալ հանգամանքներին եւ իրադարձությունների ցանկացած զարգացմանը»,- ընդգծել են աղբյուրները Իրադրությունը Լադաքի Միութենական Տարածքի շրջանի հնդկա-չինական սահմանում լրջորեն սրվել Է մայիսի սկզբին, երբ այնտեղ տեղի ունեցան երկու երեկրների զինծառայողների ընդհարումներ:

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերն այնտեղ տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ եւ չինացի զինվորականների միջեւ: Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը վարեցին մի շարք բանակցություններ զինվորական եւ դիվանգիտական մակարդակներով, սակայն առայժմ դրանք փոխադարձ ընդունելի արդյունքի չեն հանգեցրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am