Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայտարարվել են «Օսկար»-ի անվանակարգման նոր պահանջները

Հայտարարվել են «Օսկար»-ի անվանակարգման նոր պահանջները

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել Է բացառիկության չափանիշների ցուցակը, որոնց 2024 թվականից պետք Է համապատասխանեն կինոնկարները՝ դրանք «Օսկար» մրցանակի «լավագույն ֆիլմ» անվանակարգում դիտարկելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եկել Է փոփոխությունների ժամանակը: Մենք հայտարարում ենք ներկայացուցչականության եւ բացառիկության նոր ստանդարտները, որոնց անհրաժեշտ կլինի համապատասխանել «լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար՝ սկսած 96-րդ «Օսկար» մրցանակից»,-հայտնել Է Ակադեմիան:

Սկսած 2024 թվականից հարկավոր Է, որ ֆիլմերը համապատասխանեն չորս նոր ստանդարտներից առնվազն երկուսին: Նոր կանոնները սահմանում են կինոնկարների ստեղծմանը մասնակցող դերասանների, ռեժիսորների եւ մյուս պրոֆեսիոնալների տոկոսային հարաբերակցությունը կամ թիվը՝ բացառիկության նորմերին համապատասխան:

Այսպես, առաջատար դերասաններից գոնե մեկը կամ երկրորդ պլանի նշանավոր դերասանը պետք Է լինի ոչ բավականաչափ ներկայացված ռասայական կամ Էթնիկ խմբից: Մյուս հնարավոր չափանիշն Է՝ երկրորդական դերերի առնվազն 30 տոկոսը պետք Է կատարեն ԼԳԲՏ-ի, ռասայական կամ Էթնիկ խմբերի ներկայացուցիչները, կանայք կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Ֆիլմերի ստեղծողները կարող են նաեւ նրանց նվիրել գլխավոր սյուժետային գիծը: Մյուս չափանիշները վերաբերում են այս խմբերի անհրաժեշտ նվազագույն թվով ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ֆիլմի արտադրությանը կամ դրա առաջմղմանը: Կինոնկարների ստեղծողներին նաեւ որոշակի քանակությամբ ստաժավորում կամ ուսուցում Է առաջարկվում կանանց, ԼԳԲՏ-ի անդամներին եւ ռասայական կամ Էթնիկ փոքրամասնություններին «լավագույն ֆիլմ» անվանակարգում դիտարկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am