Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Օսական և Բրեյդին կմրցեն ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում  

Օսական և Բրեյդին կմրցեն ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`կանանց մենախաղում եզրափակիչի ուղեգրի համար առաջինը կպայքարեն Ջենիֆեր Բրեյդին և Նաոմի Օսական:

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը խաղարկում են Պիրակովա-Ուիլյամս, Ազարենկո-Մերտենս զույգերը: Նրանց մրցախաղերը նախատեսված են սեպտեմբերի 9-10-ին:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: 

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am