Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնության են հասել Սուարեսի տեղափոխության հարցում

«Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնության են հասել Սուարեսի 
տեղափոխության հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնության են եկել Լուիս Սուարեսի տրանսֆերի հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Սուարեսը` տեղափոխության համար, պետք է հրաժարվի «Բարսելոնայի» հետ կնքած պայմանագրի վերջին տուրն այնտեղ անցկացնելու մտքից: «Յուվենտուսը» դրա համար կատալոնական ակումբին կվճարի 3 միլիոն եվրո: Եթե «Ծեր սինյորան» հաղթի Սերիա Ա-ում, Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» մոտ 13 միլիոն պարգևավճար կստանա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր չէ շարունակել համագործակցությունը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ: 33-ամյա Սուարեսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Ակումբն արդեն իսկ հայտնել է ուրուգվայցի հարձակվողի՝ թիմը լքելու մասին լուրը:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am