Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ-ին առնչվող համաձայնագրի արձանագրության վավերացմանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ-ին առնչվող համաձայնագրի արձանագրության վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը համակարգող և ընդլայնող համաձայնագրի արձանագրության վավերացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամայանը:

Համաձայնագրի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագրով սահմանվում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաև այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին:

Նշվել է, որ մասնավորապես լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Տեղադրվում են նաև անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների և գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին երեք հիմնադիր պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կողմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am