Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը

Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը 
վերացնելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ երկորդ նախագահի պաշտպանական թիմից։

Օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքը որոշումը։ Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։

Սեպտեմբերի 8-ին պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am