Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարկային պարտավորությունների հետաձգման արդյունքում բանկային համակարգ չի մտել 100 մլրդ դրամ

Վարկային պարտավորությունների հետաձգման արդյունքում բանկային համակարգ չի 
մտել 100 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում բանկերը հետաձգել են ընդհանուր 1.3 տրլն դրամ մնացորդով վարկային պարտավորությունների մարում, արդյունքում բանկային համակարգ չի մտել ընդհանուր 100 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով վարկային արձակուրդների վերաբերյալ հարցին:

Նա նախ մանրամասնեց՝ վարկային արձակուրդի դեպքում բանկը, շարունակելով իր ավանդատուների նկատմամբ կատարել իր պարտավորությունները, որը ըստ էության բանկի բալանսի մի կողմն է, մյուս կողմի հետ համաձայնության է գալիս վճարումները հետաձգելու ուղղությամբ: Եթե բանկը ավանդները սպասարկելու տեսանկյունից ունենում է  որոշակի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, կարող է դիմել ԿԲ-ին ու ստանալ իրացվելիություն: Բայց դա ունի գին: ԿԲ նախագահը նկատեց՝ արդյունքում բանկերի ծախսատարությունը գնում է վերև:

Անդրադառնալով կրկին վարկային արձակուրդներ տրամադրելու վերաբերյալ հնչող տեսակետներին՝ նա նշեց. «Հարցն այն է՝ կարո՞ղ են բանկերը շարունակաբար ու անընդհատ անել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք: Մեր կարծիքով` դա մի քիչ արկածախնդրության է նման, որովհետև չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը: Այդ առումով կարծում եմ, որ բանկերն այդ երեք ամիսներին բավականին խելամիտ աշխատել են իրենց հաճախորդների հետ: Մոտավորապես 550 ֆիզիկական անձի վարկեր վերանայվել են, տրվել են արձակուրդներ, նույն բանակցությունները տեղի են ունեցել մոտ 17 հազար իրավաբանական անձի հետ: Ընդհանուր 1.3 տրլն դրամի վարկային պարտավորություններ հետաձգվել են, և բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ, որը պետք է մտներ: Հիմա, եթե այդ պրոցեսը շարունակական ու անընդհատ լինի, ես կարծում եմ, որ մենք այդտեղ խնդիր կունենանք: Եվ բանկային համակարգը միայնակ չի կարողանա դիմագրավել այդ խնդիրներին»,-ասաց ԿԲ նախագահը:

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում  պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]