Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն երկրպագուներին կոչ է անում զերծ մնալ մարզադաշտի հարակից տարածքներում կուտակումներից

ՀՖՖ-ն երկրպագուներին կոչ է անում զերծ մնալ մարզադաշտի հարակից տարածքներում կուտակումներից

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչով դիմել է երկրպագուներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու:

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 8-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։

Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն։

Ամեն դեպքում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի, և առաջարկում ենք աջակցության հեռավար միջոց՝ սոցցանցերում տեղադրել Ձեր մասնակցությամբ լուսանկար կամ տեսահոլովակ՝ Հայաստանի ազգային հավաքականի շապիկով և օգտագործելով #wesupportArmenianNT: Նշենք նաև, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով և ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր երկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր»:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am