Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աբելյանցիները բացօթյա ներկայացումներով հետաքրքիր ժամեր կնվիրեն  փոքրիկներին

Աբելյանցիները բացօթյա ներկայացումներով հետաքրքիր ժամեր կնվիրեն  փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված դադարից հետո Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները թատրոնի ետնաբակում հանդես են գալիս «Հեքիաթը մեր այգում» բացօթյա մանկական ներկայացմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ներկայացման շնորհիվ փոքրիկները հանդիպում են Մատնաչափիկին, գորտերի ընտանիքին, հրեշին, բզեզներին, թագավորին և թագուհուն, Կիկոսին, Սուտլիկ որսկանին և այլ հերոսների:

Առաջիկա ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին և 12-ին:

Մեզ հետ զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց, որ ներկայացման ռեժիսորը Արամ Մխիթարյանն է։ Բեմադրության մեջ ընդգրկված են թատրոնի երիտասարդ և միջին սերնդի դերասաններ։

«Մեր կրտսեր հանդիսատեսը սիրեց ներկայացումը: Դրա վառ ապացույցը երեխաների լավ տրամադրությունն ու ոգևորությունն են։ Բացօթյա ներկայացումները կրելու են շարունակական բնույթ։ Մանկական ներկայացումից բացի աբելյանցիները պատրաստվում են Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» բացօթյա ներկայացման առաջնախաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում: Այն նվիրված է դասական արձակագրի 130-ամյա հոբելյանին։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է»,-տեղեկացրեց Փելեշյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am