Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով  կան տուժածներ և մեկ զոհ

Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով  կան տուժածներ և մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 20:04-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Touareg» (վարորդ՝ Սամվել Հ․, ծնված 1978 թ.) և «Lovol 240c» (վարորդ՝ Կուռման Թ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lovol 240c» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Խաչատուր Մ․-ն (ծնված 1979 թ.) և Աբրահամ Ս․-ն (ծնված 1980 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևան քաղաքի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սամվել Հ․-ին, ուղևոր Լևոն Ա․-ին (ծնված 1983 թ.) և «Lovol 240c» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Սամվել Հ․-ն մահացել է, իսկ մնացածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am