Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ պարգևներ է հանձնել նախարարության լավագույն աշխատակիցներին

Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ պարգևներ է հանձնել 
նախարարության լավագույն աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 4-ին կայացել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված խորհրդակցություն: Այն մեկնարկել է նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական խոսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով մասնակիցներին և խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչությունների պետերին՝ նա շնորհավորել է ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ նրանց ցանկացել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ հաջողություններ։

Նախարարի խոսքով՝ արտակարգ իրավիճակների աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում և հենց հասարակությունն է, որ պիտի տա արժանի գնահատականը:

Կարևորելով փրկարարի աշխատանքը՝ նախարարը ընդգծել է, որ լավագույնները անշուշտ արժանի են խրախուսման, ինչն էլ ավելի պարտավորեցնող է:

ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից Ֆելիքս Ցոլակյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհել կոչումներ։ 

««Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հակոբ Յուրիկի Սարգսյանը և Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Վլադիմիրի Փիրումյանը:

Արիության մեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ ենթասպա Նարեկ Լորիսի Աղասյանը և ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ Վահե Սերոժի Գրիգորյանը:

Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ենթասպա Սերգո Սեյրանի Պետրոսյանը և ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի վարորդ-հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ Արմեն Անդրանիկի Մակարյանը:

Խրախուսվել են 548 աշխատակիցներ՝ պատվոգրերով, շնորհակալագրերով, հուշանվերներով, ինչպես նաև պատվավոր, վաղաժամկետ և արտահերթ փ/ծ կոչման են արժանացել, խրախուսվել են նաև այլ գերատեսչությունների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am