Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսեց մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 8-ին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21-ի որակավորման փուլի շրջանակներում կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 2-ի առավոտյան Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց մարզական հավաքը: Նախֆուտբոլիստները և թիմի անձնակազմը թեստավորվեցին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում, այնուհետևտեղափոխվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 3-ին մեր Մ-21 հավաքականըանցկացրեց առաջին մարզումը։ Հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցանկում տեղի է ունեցել երկուփոփոխություն: «Շիրակից» հրավիրված Հովհաննես Նազարյանի և Արսեն Սադոյանի փոխարեն թիմին ենմիացել «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը և «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան ԱշոտՔոչարյանը: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am