Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Սիրիայում հետ են մղել հրթիռային գրոհը Հոմսի նահանգի օդակայանի վրա

 Սիրիայում հետ են մղել հրթիռային գրոհը Հոմսի նահանգի օդակայանի վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են թշնամու թիրախները Հոմսի նահանգի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՍԱՆԱ պետական գործակալությունը:

«Իխբարիա» հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը հարված Է հասցրել Տիֆոր ռազմաբազայի ուղղությամբ:

«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ Է մղել գրոհը՝ խոցելով թիրախների մեծ մասը:  Հասցվել Է նյութական վնաս»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 2-ին սիրիական ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանի ռազմական օբյեկտներին: ՑԱԽԱԼ-ում հրաժարվել են մեկնաբանություններից:

Իսրայելական կողմը կանոնավոր կերպով գրոհում Է Սիրիայի օբյեկտների վրա՝ իր գործողությունները բացատրելով այն բանով, որ ձգտում են թույլ չտալ, որպեսզի ժամանակակից սպառազինությունները հայտնվեն թշնամու ձեռքում:

Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին Է, որը տարածաշրջանում կռվում Է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից: Սիրիայի եւ Իսրայելի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ. երկու պետությունների ստեղծման ժամանակներից նրանք գտնվում են պատերազմական վիճակում: Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային վեճ ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am