Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին

Արցախի նախագահն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց 
եղբայրներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում. «Այսօր ընդունել եմ աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին: Շնորհավորել եմ տղաներին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում սահմանած նոր ռեկորդների համար, որոնք տղաները նվիրել են Արցախի Հանրապետության օրվան: Նաև հայտնել եմ իմ խորին շնորհակալությունը, քանի որ մարզական նման միջոցառումները մեծապես նպաստում են Արցախի ճանաչելության բարձրացմանը ողջ աշխարհում»:

Առաջին ռեկորդը սահմանել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ «Դյուցազնագրքի» 17-ակի ռեկորդակիր, աշխարհի եռակի ռեկորդակիր, «Գինեսի» կրկնակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը: Նա, ձեռքերի վրա քայլելով, ոտքերը օդում պահած, ատամներով բռնած ճոպանը՝ քաշել է 4 տոննա 100 կգ քաշ ունեցող «Համմեր» մակնիշի ավտոմեքենան:

Երկրորդ ռեկորդը սահմանել է աշխարհի ռեկորդակիր, սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ Արթուր Սաքունցը: Նա 12,5 տոննա քաշ ունեցող ավտոբուսը քաշել է ատամներով բռնած ճոպանով և ետքայլով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am