Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը

Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն ավարտվել է սեպեմեբերի 1-ին՝ «Ֆրեսկո» 2020-ի լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ» մրցանակին արժանացած Աննա Հարությունյանի «Անիկո» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիտում-քննարկմանը մասնակցել է ռեժիսորը, ով ներկայացրել է ֆիլմը և վերջում պատասխանել արվեստասերների հարցերին։

Աննա Հարությունյանը նշել է, որ ֆիլմը ինքնակենսագրական բնույթ ունի և հաճելի է, որ փառատոնի շրջանակում «Անիկո» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել իր ծննդավայր Տավուշում:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետև օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է երևանյան ծրագիրը։ Երևանյան համերգային ծրագիրը ևս հագեցած է եղել՝ օգոստոսի 28-ին անց է կացվել Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը, օգոստոսի 30-ին՝ «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգը:

Փառատոնին այս տարի ներկայացված 3 000-ից ավելի հայտից (85 երկիր) ընտրվել էր 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել էին ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am