Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքիան հանդես Է եկել Միջերկրական ծովում պաշարների արդարացի բաշխման օգտին

Թուրքիան հանդես Է եկել Միջերկրական ծովում պաշարների արդարացի բաշխման օգտին



ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հանդես Է գալիս Միջերկրական ծովում Էներգապաշարների արդարացի բաշխման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:

Թուրքիան պատրաստ Է բանակցությունների եւ հանդես Է գալիս պաշարների արդարացի բաշխման օգտին»,- ընդգծել Է հանրապետության ԱԳՆ-ի ղեկավարը:

Չավուշօղլուն նաեւ նախազգուշացրել Է Հունաստանին Կաստելորիզո կղզի զինվորականներ ուղարկելուց՝ կարծիք հայտնելով, թե այդ դեպքում Աթենքը «տանուլ տված կողմ կլինի»:

Հունիսի 9-ին Հունաստանը եւ Իտալիան համաձայնագիր են կնքել Հոնիական ծովում երկու երկրների միջեւ բացառիկ տնտեսական գոտիների (ԲՏԳ) սահմանագծման շուրջը: Օգոստոսի 6-ին Հունաստանի եւ Եգիպտոսի ԱԳՆ-երն ստորագրել են համաձայնագիր Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման շուրջը: Այդ երկու համաձայնագրերն Էլ արդեն վավերացված են Հունաստանի խորհրդարանի կողմից: Աթենքը պլաններ ունի նաեւ ապագայում համանման համաձայնագրեր կնքել Կիպրոսի, Լիբիայի, իսկ եթե հնարավոր լինի, ապա նաեւ Թուրքիայի հետ: Օգոստոսի 26-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում հայտարարել Է, որ «անհապաղ օրինագծի ներկայացմամբ Հունաստանը» Հոնիական ծովում «ընդլայնում Է դեպի արեւմուտք իր տարածքային ջրերը 6 ծովային մղոնից մինչեւ 12 ծովային մղոն»:

Միցոտակիսի խոսքով՝ դա վերաբերում Է հունական Հոնիական կղզիներից մինչեւ Պելեպոնես թերակղզու Տենարոն հրվանդանն ընկած շրջանին: Վարչապետը հավելել Է, որ արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն արդեն Իտալիայի եւ Ալբանիայի պաշտոնակիցներին իրազեկել Է Հունաստանի որոշման մասին:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն օգոստոսի 29-ին Հունաստանին սպառնացել Է պատերազմով, եթե նա Եգեյան ծովում իր տարածքային ջրերն ընդլայնի մինչեւ 12 ծովային մղոն: Անկարան նաեւ հայտարարել Է, որ չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, նա ուղարկել Է իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ՝ Կաստելորիզո կղզու մերձակայքում Հունաստանի ափամերձ ծանծաղուտում սեյսմիկ հետախուզության համար: Իր հերթին Հունաստանը մարտական պատրաստության վիճակի Է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am