Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նավթի ոլորտում ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցման «ճանապարհային քարտեզը» կընդունվի մինչև 2020թ. վերջը

Նավթի ոլորտում ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցման «ճանապարհային քարտեզը» 
կընդունվի մինչև 2020թ. վերջը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման «Ճանապարհային քարտեզը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Կողմերը հավանություն են տվել փաստաթղթի նախագծին և համաձայնեցված որոշում կայացրել ԵՏՀ խորհրդում և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում դրա հետագա քննարկման մասին: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի մինչև 2020 թվականի վերջը:

«Ճանապարհային քարտեզի» նախապատրաստումը նախատեսված է միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրով: Ենթադրվում է, որ օրենսդրության ներդաշնակեցման անցկացումը կներառի նաև ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքների առևտրի շուկայական մեխանիզմների ապահովումը և ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքների փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագների ձևավորման ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառումը:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին համաձայնագրի նախագծի վրա տարվող աշխատանքների ընթացքը և միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման առաջին փուլի միջոցառումների կատարումը:

Նիստի ընթացքում քննարկվել են միության պետությունների տարածքներում տեղակայված գազատրանսպորտային համակարգերին հասանելիության միասնական կանոնների և բորսայական առևտրի իրականացման կարգի նախապատրաստման հարցերը և այլ թեմաներ:

Ինչպես ընդգծել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Էմիլ Կայկիևը, ընդհանուր նավթագազային շուկաների ձևավորումը միության զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է: Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ ինտենսիվ աշխատանք է տանում ընդհանուր շուկաների ձևավորման միջոցառումների ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Նավթի և գազի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկված են ԵԱՏՄ բոլոր երկրների պետական իշխանության մարմինների և պետական կազմակերպությունների ներկայացուցիչները: Կոմիտեի նախագահը ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարարն է:

Կոմիտեի հիմնական խնդիրներն են նավթագազային ոլորտում համագործակցության հարցերով պետական իշխանության մարմինների և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացումը, առաջարկությունների պատրաստումը, միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և նավթագազային ոլորտում միության մարմինների ակտերի կատարելագործմանը մասնակցությունը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am