Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թրամփը խոստացել է կին տիեզերագնաց ուղարկել Լուսնի վրա եւ դրոշ բարձրացնել Մարսի վրա

Թրամփը խոստացել է կին տիեզերագնաց ուղարկել Լուսնի վրա եւ դրոշ բարձրացնել Մարսի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է, որ Միացյալ Նահանգներն առաջինն Է կին տիեզերագնաց ուղարկելու Լուսնի վրա եւ առաջին ազգն Է դառնալու, որն իր դրոշը կբարձրացնի Մարսի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ամերիկյան առաջնության նոր դարաշրջան կսկսենք տիեզերքում, Ամերիկան առաջին կինը կուղարկի Լուսնի վրա, իսկ ԱՄՆ-ն առաջին ազգը կդառնա, որն իր դրոշը կբարձրացնի Մարսի վրա»,-ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում: Թրամփի վարչակազմը հայտարարել Է լուսնային ծրագրի վերսկսման մասին, որն ստացել Է Artemis անվանումը:

Դրա շրջանակներում պլանավորվում Է մարդու վերադարձ եւ մշտական ներկայություն Լուսնի վրա, ինչը կդառնա Մարսի վրա օդաչուավոր առաքելություններ տանող ճանապարհի փուլը: Նոր լուսնային ծրագրի շրջանակներում NASA-ն մշակում Է Gateway շուրջլուսնային կայան ստեղծելու գաղափարը, որով ապագայում կսկսեն մարդու թռիչքներ իրականացվել Լուսնի մակերեւույթի վրա եւ հակառակ ուղղությամբ: ԱՄՆ-ում բազմիցս ընդգծել են, որ NASA-ն ծրագիր Է իրականացնում առեւտրային գործընկերների հետ փոխգործակցության հիման վրա, ինչպես նաեւ ակնկալում Է միջազգային փոխգործակցություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am