Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արցախի նախագահը ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահը ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված 
խորհրդակցություն է հրավիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համավարակի պայմաններում հանրապետության կրթօջախներում դասապրոցեսի կազմակերպման հնարավորությունները և դրա հետ կապված խնդիրները ներկայացրել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՀ պարետատան և առողջապահության նախարարության հետ համակարգված աշխատանքների արդյունքում այս ուղղությամբ մշակվել են համապատասխան սկզբունքներ և մեթոդական հանձնարարականներ ուսումնական հաստատությունների համար։

Քննարկումների արդյունքում որոշվել է, որ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում դիմակ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր։ Սակայն բոլոր կրթօջախներում կիրականացվեն ամենօրյա ջերմաչափում և ախտահանման աշխատանքներ։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ համավարակի դեմ պայքարը օրվա հրամայական է, սակայն նույնչափ հրատապ է կրթական համակարգի անխափան աշխատանքի ապահովման խնդիրը։ Երկրի նախագահի խոսքով՝ համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել, այդ իսկ պատճառով նոր ուսումնական տարում հանրապետության ցանկացած կրթական հաստատությունում համավարակի նոր օջախի հայտնաբերման դեպքում կկիրառվեն խստագույն միջոցներ՝ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ, չնայած հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը նախատեսված է սկսել սեպտեմբերի 14-ին, սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում դպրոց կհաճախեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am