Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՌԴ դատախազությունը հիմքեր չի գտել Նավալնիի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցելու

ՌԴ  դատախազությունը հիմքեր չի գտել Նավալնիի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցելու

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ ուղղված հանցավոր գործողությունների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը:

Իվանովը նշել է, որ դեռ օգոստոսի 20-ին նախաքննական ստուգում է իրականացվել: Ըստ դատախազի ներկայացուցչի՝ դա ստանդարտ պրակտիկա է օդային ուղևորների հետ նման պատահարների դեպքում:

Օգոստոսի 20-ին 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնահատում է ծանր, սակայն նշում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործիչը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբի նյութից։ Եվրոպայի մի շարք երկներ Ռուսաստանին կոչ են արել թափանցիկ քննություն իրականացնել այդ դեպքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am