Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համերգային ծրագիրը

Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համերգային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 27-ին կմեկնարկի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համերգային ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մամուլի ասուլիսի ժամանակ կարևորեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը:

«Ֆրեսկոն» ապացուցել է, որ կրոնական և աշխարհիկ աշխարհընկալումների միջև չկա հակասություն: Այս իմաստով, փառատոնը բացառիկ ձևաչափ ունի և ամենամյա ուղերձները չափազանց կարևոր են մեզ հիշեցնելու համար մի շարք կարևոր արժեքների մասին»,- ասաց Խզմալյանը և հավելեց, որ «Ֆրեսկոն» փոխել է նաև մշակույթի նկատմամբ մարդկանց աշխարհընկալումները:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն ասաց, որ բացման արարողությունը Բերդ քաղաքում անցել է իրենց սպասվածի նման, ունեցել են բազմաթիվ դրական արձագանքներ:

«Օգոստոսի 27-ից մեկնարկելու է համերգային ծրագիրը: Լինելու են նաև ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այս տարի ներկայացված էր 3 000 ֆիլմ՝ 85 երկրից: Փառատոնում ընդգրկվել է 63 ֆիլմ՝ 23 երկրից»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ «Ֆրեսկոն» աստիճանաբար մեծանում է և դառնում ժողովրդական տոն:

Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, 7-րդ փառատոնը նույնպես անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ և օրհնությամբ:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով:

Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ. օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, օգոստոսի 30-ին ելույթ կունենան Ջիվան Գասպարյանը և իր ընկերները:

«Ֆրեսկոն» իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am