ԱՄՆ-ը չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել արհեստական կղզիների պատճառով
18:02, 26 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը չինական 24 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ բարձրացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Նահանգների առեւտրի նախարարությունը:
2013 թվականից Պեկինն այս շրջանում լցնովի կղզիներ Է ստեղծել՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 12 քառակուսի կիլոմետր մակերեսով, որոնց վրա տեղակայել Է հակաօդային պաշտպանության համակարգեր եւ սպառազինությունների հականավային համակարգեր, նշվում Է գերատեսչության մամուլի տեղեկագրում:
Չինաստանը եւ տարածաշրջանի մի քանի երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը, Ֆիլիպինները, տարաձայնություններ ունեն ծովային սահմանների եւ Հարավչինական ու Արեւելաչինական ծովերի պատասխանատվության գոտիներում: ՉԺՀ-ն կարծում Է, որ Վիետնամը եւ Ֆիլիպինները գիտակցաբար վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը՝ տարածաշրջանում լարվածությունը բորբոքելու նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում