Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կամերային նվագախումբը ելույթ է ունեցել «ՕՊՈՒՍ­­­-5» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Կամերային նվագախումբը ելույթ է ունեցել «ՕՊՈՒՍ­­­-5» միջազգային երաժշտական 
փառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ է ունեցել «ՕՊՈՒՍ­-5» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

Նվագախումբը՝ պատանի երաժիշտների ներգրավմամբ, կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը։ Ելույթ են ունեցել ՀՊԿՆ երաժիշտներ Աստղիկ Վարդանյանը (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Անի Բալյանը (չորրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (առաջին ալտ), Անի Կիրակոսյանը (երկրորդ ալտ), Ջեմմա Մանուկյանը (երկրորդ թավջութակ) և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տաղանդավոր սաներ Արտյոմ Իոնիսյանը (առաջին թավջութակ) և Օվսաննա Հարությունյանը (երրորդ ջութակ)։

Առաջին ջութակ Աստղիկ Վարդանյանը շեշտել է, որ ելույթի առանձնահատկությունը կայանում էր երեխաների ներգրավվածության մեջ, քանի որ նման փորձը մեծ դեր ունի երաժիշտների ապագա սերնդին բեմական ելույթներին նախապատրաստելու հարցում՝ հատկապես ստեղծված համավարակային իրավիճակում։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ընդգծել է՝ երաժշտախումբն ուրախ էր կորոնավիրուսային պայմաններում նման նախաձեռնության մաս կազմելու համար։

«Փառատոնը շատ լավ է կազմակերպված, բարձրակարգ մշակութային իրադարձություն է: Դրան մասնակցելու հնարավորության համար շնորհակալ ենք կազմակերպիչներին՝ ի դեմ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանի։ Պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ Կամերային նվագախումբը միշտ հնարավորություն է ընձեռում երիտասարդ տաղանդներին մասնակցելու իր համերգներին, աշխատելու պրոֆեսիոնալ նվագախմբի հետ, անգնահատելի փորձ ձեռք բերելու։ Մենք բազմիցս իրագործել ենք նման նախագծեր, Ասեմ նաև, որ կարանտինի պատճառով չեղարկվեցին բազում համերգներ, որոնցում ներգրավված էին նաև երիտասարդ կատարողներ»,-նշել է նա՝ հավելելով, որ նվագախումբն այս ընթացքում ակտիվ փորձեր է արել, նոր ծրագրեր մշակել և իրականացրել, որոնք ներկայացնելու է հանրությանը։

«ՕՊՈՒՍ­-5» միջազգային փառատոնի կազմակերպիչը «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am