Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսի համաճարակը կանցնի առանց պատվաստանյութի

Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսի համաճարակը կանցնի առանց պատվաստանյութի

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ կորոնավիրուսից կհաջողվի ազատվել անկախ այն բանից, թե ԱՄՆ-ում կհայտնվի արդյոք պատվաստանյութը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ մենք ազատվենք այդ վիրուսից, իսկ դա կանցնի, եւ դա տեղի կունենա ավելի արագ, քան մարդիկ կարծում են. կանցնի պատվաստանյութերով եւ նույնիսկ առանց դրանց: Դա տեղի կունենա»,-ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առջեւ: Նա հիշեցրել Է, որ ԱՄՆ-ում ընթանում Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման եզրափակիչ փուլը, եւ հայտարարել Է, որ «այն կարող Է հայտնվել մինչեւ տարեվերջ կամ շատ ավելի շուտ»:

«Մենք միասին կհաղթահարենք վիրուսը»,-նշել Է ԱՄՆ-ի նախագահը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հիվանդանացների թիվը գերազանցել Է 5,7 միլիոնը, երկրի 177 հազար բնակիչներ մահացել են: ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա, այժմ նոր պատվաստանյութն անցնում Է փորձարկումների եզրափակիչ փուլը: Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել Էր, որ պատվաստանյութը կարող Է հայտնվել մինչեւ տարեվերջ:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն աշխարհում առաջինն Է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am