Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

 Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Տեխասում

 Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Տեխասում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել «Մարկո» եւ «Լաուրա» արեւադարձային փոթորիկների կապակցությամբ, որոնք տարածաշրջանում մոլեգնել են նախօրյակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի որոշումը ներքին անվտանգության նախարարությանը եւ Արտակարգ իրադրությունների դաշնային գործակալությանը (FEMA) լիազորում Է՝ ողջ ջանքերը համակարգել արտակարգ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ մարդկանց կյանքերը փրկելու եւ ունեցվածքը պաշտպանելու, ինչպես նաեւ բնակչության առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Ինչպես եւ նման դեպքերի մեծամասնության ժամանակ, այժմ Էլ դաշնային կենտրոնը կստանձնի տարերային աղետի դեմ պայքարի ծախսերի 75 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am