Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պիրլոն առաջին մարզումն է անցկացրել «Յուվենտուսում»  

Պիրլոն առաջին մարզումն է անցկացրել «Յուվենտուսում»

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Սերիա Ա-ի բազմակի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» առաջին մարզումն է անցկացրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պիրլոն մարզումն ավարտելուց հետո այն որակել է հրաշալի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անդրեա Պիրլոյի մարզչական շտաբում 13 մասնագետ է ընդգրկվել: Պիրլոյիn այդ գործում կօգնեն Ռոբերտո Բարոնիոն, Անտոնիո Գալյարդին խորվաթ Իգոր Տուդորը և մի շարք այլ մասնագետներ:

41-ամյա Պիրլոյի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Օրեր առաջ Պիրլոն ստանձնել էր «Յուվենտուսի» մինչև 23 տարեկանների գլխավոր մարզչի պաշտոնըՆա  ֆուտբոլային կարիերան սկսել է 1994 թվականին՝ խաղալով իտալական մի շարք ակումբներում, այդ թվում՝ «Յուվենտուսում», որտեղ մասնակցել է 119 հանդիպման:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am