Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կրետեում պայթյուն Է որոտացել մարդատար նավի վրա

Կրետեում պայթյուն Է որոտացել մարդատար նավի վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 24-ի առավոտյան պայթյուն Է որոտացել Կրետե կղզու Իրակլիոն նավահանգստում Blue Star Horizon մարդատար նավի վրա, չորս մարդ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է cretapost.gr. հրատարակությունը:

Սկզբնական տվյալներով՝ վթարը տեղի Է ունեցել նավի մեքենաների բաժանմունքում, պատճառն առայժմ պարզվում Է: Ըստ նախնական գնահատումների՝ պայթել Է շոգեկաթսան:

Պատահարի վայր Է ժամանել շտապօգնության երկու մեքենա: Չորս տուժածներից մեկը լուրջ վերքեր Է ստացել:

Վիրավորներին տեղափոխել են Իրակլիոնի համալսարանական հիվանդանոց: Մարդատար նավը սովորաբար երթեւեկում Է Իրակլիոն-Պիրեա երթուղով: Արտակարգ պատահարի պահին նավում ուղեւորներ չեն եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am