Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 3 հազարով

Հայաստանում աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 3 հազարով

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ: Հայաստանում 2020թ. հուլիսի տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 3 հազարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am