Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լիբիայի ԱՀԿ-ն հայտարարել Է երկրի ամբողջ տարածքում հրադադարի մասին

Լիբիայի ԱՀԿ-ն հայտարարել Է երկրի ամբողջ տարածքում հրադադարի մասին



ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի Ազգային հաշտության կառավարությունը (ԱՀԿ) օգոստոսի 21-ին հայտարարել Է հանրապետության տարածքում անհապաղ հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:

«Համապարփակ հրադադարը թույլ կտա դադարեցնել օտարերկրյա ռազմական միջամտությունը (երկրի ներքին գործերին) եւ վերջ դնել վարձկանների ներկայությանը (Լիբիայի տարածքում)»,- մեջբերում Է անում հեռուստաալիքն Ազգային հաշտության կառավարության հայտարարությունից: Տեքստում նշված Է, որ հրադադարի ռեժիմի իրականացման համար անհրաժեշտ Է ապառազմականացված գոտու ստեղծում Լիբիայի ռազմավարական տեսակետից կարեւոր քաղաքներ Սիրտում եւ Էլ Ջուֆրայում: ԱՀԿ-ն նաեւ հանրապետությունում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոչ Է արել հաջորդ տարվա մարտ ամսին:

Բացի դրանից, հայտարարության մեջ ասված Է լիբիական նավթի արդյունահանումը եւ արտահանումը վերսկսելու անհրաժեշտության մասին: Ըստ որում հումքի վաճառքից եկամուտները պետք Է փոխանցվեն արտասահմանյան բանկում Լիբիայի Նավթի ազգային կորպորացիայի (National Oil Corporation, NOC) հաշվին, նշված Է փաստաթղթում:

Լիբիայում մի քանի տարի զուգահեռաբար գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի Ազգային հաշտության կառավարությունը Տրիպոլիում եւ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի ժամանակավոր կաբինետը երկրի արեւելքում, որը վայելում Է Լիբիայի ազգային բանակի աջակցությունը: 2019 թվականի գարնանը Հաֆթարը հարձակում ծավալեց Տրիպոլիի վրա, ԱՀԿ-ն օգնության համար դիմեց Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am