Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հիմնանորոգվում է Գավառի մշակույթի տան շենքի մի հատվածը  

Հիմնանորոգվում է Գավառի մշակույթի տան շենքի մի հատվածը

 

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Խոսրով Խլղաթյան): Արդեն երկու շաբաթ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից հաստատված  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակույթի տան շենքի մի հատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, կատարվում է շենքի ձախակողմյան մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում, դահլիճի հանդերձարանների եւ սանհանգույցի հիմնանորոգում:

Հիմնանորոգման ընթացքում իրականացվելու է նաեւ շենքի դիմային հատվածի ապակիների ամբողջական փոխարինում:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն:

Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 516 հազար 500 դրամ, որի

 45 տոկոսը կամ 14 միլիոն 182 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 334 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am