«Ուրարտու» ակադեմիայի թիմերը վերսկսել են մարզումները
13:38, 20 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի թիմերը վերսկսել են մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված երկարատև դադարից հետո «Ուրարտու» ակադեմիայի թիմերը վերսկսել են մարզումները։ Պատանի ֆուտբոլիստներն արդեն կանոնակարգված մարզումներ են անցկացնում և նախապատրաստվում նոր մրցաշրջանի մեկնարկին։
Հավելենք, որ մարզումները կազմակերպվում և անցկացվում են անվտանգության բոլոր կանոններին համապատասխան։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում