Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը շուկայում կհայտնվի դեկտեմբերի վերջին

COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը շուկայում կհայտնվի դեկտեմբերի վերջին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը հավանության արժանանալուց հետո կարող Է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Sinopharm պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ, կուսակցական կոմիտեի քարտուղար Լյու Ցզինչժենը:

«Ապրիլի 27-ին Պեկինի Կենսապատրաստուկների հետազոտական ինստիտուտն սկսել Է ապակտիվացված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հունիսի 28-ին հրապարակվել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլի արդյունքները, հունիսի 23-ին Sinopharm-ը Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռնամուխ Է եղել միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլին: Միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո կարելի Է անցնել ապակտիվացված պատվաստանյութին հավանություն տալու փուլին, սպասում ենք, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը պատվաստանյութը կկարողանա հայտնվել շուկայում»,-Լյու Ցզինչժենի խոսքը մեջբերում Է «Չժունգո վան հրատարակությունը:

Նա պատմել Է, որ փետրվարի 16-ից կորպորացիան սկսել Է պատվաստանյութի իմունոգենային հետազոտություն անցկացնել յոթ տեսակի փորձարարական կենդանիների, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, ծովախոզերի, մակակա կապիկների եւ ճագարների վրա, եւ ստուգել պատվաստանյութի արդյունավետությունը: Այնուհետեւ պատվաստանյութի փորձարկումներ են անցել ոչ մեծ խումբ մարդիկ, որից հետո սկսվել են կլինիկական փորձարկումները: Դրան զուգահեռ ապակտիվացված պատվաստանյութի հետազոտություններ են անցկացվել Ուհանի Կենսապատրաստուկների հետազոտական ինստիտուտի կողմից, որտեղ ապրիլի 12-ին տեղի են ունեցել կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը. հունիսի 16-ին հրապարակված արդյունքները, Լյու Ցզինչժենի խոսքով, վկայում են պատվաստանյութի անվտանգության մասին, ծանր կողմնակի ազդեցության ոչ մի դեպք չի գրանցվել, փորձի մասնակիցների մոտ պատվաստումից հետո մշակվել են հակամարմիններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am