Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շախմատի ընտրանու առաջին մրցակիցը Օլիմպիադայում հայտնի է  

Շախմատի ընտրանու առաջին մրցակիցը Օլիմպիադայում հայտնի է

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը սկսում են պայքարն առցանց Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերաիան արդեն իսկ անցկացրել է վիճակահանությունը, և թիմերը գիտեն իրենց առաջին մրցակիցներին: Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցը Ռումինիան է: Օգոստոսի 21-ին կայանալու են խմբային մրցաշարի 1-3-րդ, օգոստոսի22-ին` 4-6 –րդ, իսկ օգոստոսի 23-ին` 7-9-րդ տուրերի պարտիաները:

Ահա Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան

Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ: Հայաստանի հավաքականն Օլիմպիադային կմասնակցի օգոստոսի 22-30-ը, իսկ ամբողջ մրցաշարի մեկնարկը տրվել է դեռևս հուլիսին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am