Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2018-2020 թվականներին պալիատիվ բժշկական օգնության գծով լիցենզավորվել է 16 բժշկական կազմակերպություն

2018-2020 թվականներին պալիատիվ բժշկական օգնության գծով լիցենզավորվել է 16 
բժշկական կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը, կարևորելով պալիատիվ բժշկության դերն ու նշանակությունը, «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարության և միջոցառումների ծրագրի» շրջանակներում իրականացրել է մի շարք միջոցառումներ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության ներդրումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը կանոնակարգող նորմատիվային փաստաթղթեր, պարզեցվել են «պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում» մատուցելու, այդ թվում` շարժական ծառայության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

2018-2020 թվականներին պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի գծով լիցենզավորվել է թվով 16 բժշկական կազմակերպություն, որից 10-ը  հիվանդանոցային (6-ը` Երևանում և 4-ը` մարզերում) և 6-ը արտահիվանդանոցային (3-ը` Երևանում և 3-ը` մարզերում):

2019 թվականին, առաջին անգամ, Երևանի Թիվ 13 պոլիկլինիկայում և «Մասիս Հոսպիս» ՍՊԸ-ում տեղադրվել է պետական պատվեր արտահիվանդանոցային և արտագնա պալիատիվ բուժօգնության գծով: Այսօր արդեն արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայության մասով պետական պատվեր տեղադրվել է 7 բժշկական կազմակերպությունում (1-ը` Երևանում և 6-ը` ՀՀ մարզերում):

Ավելին` այս տարի առաջին անգամ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է հիվանդանոցային պայմաններով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման միջինացված գին և երկու հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում` ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» (10 մահճակալ) և «ԱՎԱ ՄԵԴ» պալիատիվ խնամքի և բժշկության կենտրոնում` (13 մահճակալ)  տեղադրվել  է պետական պատվեր:

  ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» կազմակերպվել են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ առողջության առաջնային պահպանման հաստատությունների բժիշկների և բուժքույրերի համար, որոնց մասնակցել են 23 բժիշկ և 43 բուժքույր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am