Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թողարկվել Է Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզերը՝ առեղծվածային կանանց կլանի մասին

Թողարկվել Է Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզերը՝ առեղծվածային 
կանանց կլանի մասին
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Youtube-ում զետեղել են Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզերը, որը պատմում Է առեղծվածային կլանից ազդեցիկ կանանց մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա կախարդական ժամանակ Էր, երբ թագավորում Էր մեծ մայրիշխանությունը. ազդեցիկ կլանի կանայք կառավարում Էին Հյուսիսային դաշտերի տարածքում եւ ապրում սիրո սպասումով: Նրանք ամենազոր Էին, եւ նրանց բոլոր ցանկությունները կատարվում Էին, բայց մի ակնթարթում ամեն բան փոխվում Է, եւ սկսվում Է քաոս»,-ասվում Է հոլովակի նկարագրության մեջ:

Ֆիլմում գլխավոր դերակատարներն են՝ Ռենատա Լիտվինովան, Անտոն Շագինը, Սոֆյա Էռնստը, Գալինա Տյունինան, Սվետլանա Խոդչենկովան, Նիկիտա Կուկուշկինը, Ուլյանա Դոբրովսկայան, Տատյանա Պիլեցկայան, Խիբլա Գերզմավան, Մաքսիմ Սուխանովը, Տիմուր Սուրկովը, Մարիա Բերցդինսկիխը եւ ուրիշներ:

Կինոնկարի երաժշտությունը գրել Է ռուսաստանցի ռոք-երգչուհի եւ կոմպոզիտոր Զեմֆիրա Ռամազանովան, ունկնդիրներին ավելի հայտնի Է որպես Զեմֆիրա:

«Հյուսիսային քամին» վարձույթում կհայտնվի նոյեմբերի 26-ին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am