Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բելառուսի ընտրություններն ազատ չեն եղել. Պոմպեո

Բելառուսի ընտրություններն ազատ չեն եղել. Պոմպեո

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ազատ չեն եղել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Բելառուսում ընտրություններն ազատ չեն եղել։ Այժմ սկսվել են կոշտ գործողություններ խաղաղ ցուցարարների դեմ։ Ինչ այժմ տեղի է ունենում այնտեղ՝ դա ողբերգություն է»,- ասել է Պոմպեոն։

Բելառուսում օգոստոսի  9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am