Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսիան մոբիլիզացնում է ոստիկանական ուժերը՝ դիմակները ստուգելու եւ կանոնները պահպանելու համար

Ֆրանսիան մոբիլիզացնում է ոստիկանական ուժերը՝ դիմակները ստուգելու եւ 
կանոնները պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաև պահպանել COVID-19-ի համավարակի կապակցությամբ ներդրված սոցիալական հեռավորությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Reuters-ը։

«Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Գաբրիել Աթալը:

Ընդ որում, մամուլի խոսնակը հավելել է, որ մարդիկ պետք է վախենան ոչ թե ոստիկանությունից, այլ վիրուսից, «որը թաքնված է և վարակում է»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am