Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ուրարտու»-ն պայքարելու է մինչև վերջ. Բեգլարյան

«Ուրարտու»-ն պայքարելու է մինչև վերջ. Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Արսեն Բեգլարյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրուցում խոսել է թիմի պատրաստվածության, նոր ֆուտբոլիստների ու գալիք մրցաշրջանի մասին:

«Այս շրջանում բավական քրտնաջան մարզվել ենք, մեծ ծավալի աշխատանք ենք կատարել, նոր ֆուտբոլիստներ եկան, ոչ բոլորն էին նույն մարզավիճակում, բայց մարզչական շտաբն ամեն ինչ անում է, որպեսզի բոլորս լավ մարզավիճակում լինենք։ Ես կարծում եմ՝ բոլորս այդ ընդհանուր հայտարարին եկել ենք, նորմալ մարզվել ենք, ստուգողական խաղերում գրանցած արդյունքներն էլ այդ մասին են խոսում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բեգլարյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դարպասապահի խոսքով` մեծ քանակով նորեկները մեծ ծավալի աշխատանք է ենթադրում: «Շատ ենք մարզվում ու խաղերում էլ լավ արդյունք ենք ցույց տալիս։ Նորեկները գոլեր խփեցին, արդյունավետ գործողություններով աչքի ընկան ու ցույց տվեցին իրենց վարպետությունը և ես կարծում եմ՝ գալիք մրցաշրջանում նրանք անպայման կօգնեն թիմին: Կարծում եմ՝ թիմը բավական պատրաստ է մոտենում առաջնությանը։ Շատ բաների կարող ենք հասնել այս մրցաշրջանում, ամեն ինչ մեզնից է կախված։ Լավ թիմ ունենք, ուժեղ ֆուտբոլիստներ են համալրել մեր շարքերը և մենք պետք է պայքարենք ամենաբարձր հորիզոնականների համար։ Իհարկե, չենք կարող ասել՝ ինչպես կդասավորվի ամեն ինչ, բայց, միանշանակ, պետք է պայքարենք մինչև վերջ»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբի առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը.  «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»,  «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am