ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն օգոստոսի 9-ին ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի մի քանի վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վերահսկողական գործառույթների շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու ուղղությամբ։
Վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում ամենօրյա գրաֆիկով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում